Էյչ-Էս-Բի-Սի Բանկի շնորհիվ հայկական ընկերությանը կընդլայնի իր հնարավորությունները միջազգային շուկայում

Էյչ-Էս-Բի-Սի Բանկի շնորհիվ հայկական ընկերությանը կընդլայնի իր հնարավորությունները միջազգային շուկայում

PanARMENIAN.Net - «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ը` ի դեմս նախագահ Նորայր Խաչատրյանի, մասնակցում է հունիսի 27-ին Շանհայում մեկնարկած «Առևտրի փոխանակում» համաժողովին, որի նախաձեռնողը Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի առևտրավարկային վարչությունն է:

Ինչպես նշվում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Էյչ-Էս-Բի-Սի Խումբը համաժողովին մասնակցելու համար Չինաստան է հրավիրել եվրոպական ավելի քան 30 առաջատար ընկերությունների: Եվրոպայի և Չինաստանի բիզնեսների ներկայացուցիչները հավաքվել են ուսումնասիրելու արդեն իսկ գոյություն ունեցող առևտրի հսկայական ներուժը Չինաստանում, ինչպես նաև կքննարկեն, թե ինչպես կարող են եվրոպական ընկերություները վերանայել իրենց բիզնես ծրագրերը գլոբալ համատեքստում:

«Առևտրի փոխանակում»-ը համախմբելու է լավագույն բիզնես մտածելակերպ ունեցող գործարարներին և ձեռնարկատերերին` օգնելու եվրոպական ընկերություններին հասկանալ, թե ինչպես է փոխվում աշխարհը և որքանով է դա շահեկան: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ստեղծել է այս բացառիկ հնարավորությունը իր հաճախորդների համար` խթանելով Հայաստանի ընկերություններին անցում կատարել դեպի ավելի գլոբալ աշխարհայացք և դուրս գալ իրենց տեղական շուկայի սահմաններից», - այս առթիվ նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---