ԱՄՆ Պետքարտուղարություն. Հայաստանը չի բավարարում թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշներին

ԱՄՆ Պետքարտուղարություն. Հայաստանը չի բավարարում  թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 11-րդ ամենամյա զեկույցը թրաֆիքինգի մասին: Ինչպես ասվում է զեկույցում, որտեղ ներկայացված է թրաֆիքինգի հետ կապված իրադրությունն աշխարհի 184 երկրներում, Հայաստանը սկզբնաղբյուր երկիր է հարկադիր մարմնավաճառության նպատակով թրաֆիքինգի ենթարկվող կանանց և աղջիկների համար, սկզբնաղբյուր և վերջնակետ երկիր` կանանց հարկադիր աշխատանքի համար և սկզբնաղբյուր երկիր` տղամարդկանց հարկադիր աշխատանքի համար:

«Սեռական թրաֆիքինգի նպատակով Հայաստանից կանայք և աղջիկներ են փոխադրվում Գերմանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Թուրքիա: Հայաստանցի կանանց և տղամարդկանց ենթարկում են հարկադիր աշխատանքի Ռուսաստանում, և հայաստանցի կանանց ենթարկում են հարկադիր աշխատանքի Թուրքիայում: Հայաստանցի տղաները երկրի ներսում ենթարկվում են հարկադիր աշխատանքի, իսկ կանայք ու աղջիկները երկրի ներսում սեռական թրաֆիքինգի են ենթարկվում: Հայաստանում հարկադիր աշխատանքի են ենթարկվում ռուսաստանցի կանայք»,- ասվում է զեկույցում:

ԱՄՆ Պետքարտուղարությունը նշում է, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն զգալի աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ: Զեկույցում ասվում է, որ առանձնակի մտահոգության տեղիք է տալիս տարվա ընթացքում բացահայտված զոհերի թվի կտրուկ անկումը, ինչպես նաև հարկադիր աշխատանքի դեպքերի հետաքննության բացակայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---