ՀՀ կառավարությունում քննարկել են «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի իրականացման ընթացքը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունում հունիսի 28-ին կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես նշվում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, Նիստում քննարկվել են «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2011թ. տարեկան պլան-բյուջեն և 2011-2012 թթ. տարեկան գնումների պլանը: «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Սերգեյ Վիրաբյանը մանրամասներ է ներկայացրել 53 մլն ԱՄՆ դոլար արժեքով ծրագրի չորս հիմնական` «Աջակցություն մրգի և ընկուզեղենի արտադրության ոլորտին», «Գյուղական ենթակառուցվածքներ», «Ծրագրի կառավարում» և «Այգեգործական վարկեր» բաղադրիչների վերաբերյալ: Խորհուրդը, մասնավորապես, քննարկել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի բաղադրիչ «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության հիմնադրմանն առնչվող հարցեր:

Նիստի ընթացքում արծարծվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գնումների միջգերատեսչական hանձնաժողովի ձևաչափի հարցը: Ի թիվս այլ հարցերի, հաստատվել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի «Ենթակառուցվածքների վերականգնում» բաղադրիչի շրջանակում 2011-2015թթ. գազիֆիկացման աշխատանքների իրականացման նպատակով սահմանված կարգով ընտրված համայնքների ցանկը, ինչպես նաև հավանություն է տրվել ՀՀ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր և Արփի համայնքներում գազիֆիկացման լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու առաջարկին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---