ՀՀ նախագահն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

ՀՀ նախագահն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափփաթուրային:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ջեյմս Ափփաթուրային` Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ափփաթուրայի պաշտոնավարման ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի հարաբերություններն ավելի կամրապնդվեն:

ՆԱՏՕ-ի հետ ձևավորված փոխշահավետ գործընկերության համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) արդյունավետ իրագործումը և հույս հայտնել, որ շուտով կհաստատվի Հայաստան-ՆԱՏՕ 2011-2012 նորացված ԱԳԳԾ-ն, ինչը թույլ կտա որակական նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը:

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Գլխավոր քարտուղարն իրեն հանձնարարել է խորացնել արդեն իսկ որակյալ համագործակցությունը, և նոր պաշտոնում մտադիր է հասնել դրան: Նա նաև ՆԱՏՕ-ի անունից հատուկ շնորհակալություն է հայտնել և' Աֆղանստանում, և' Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողություններին Հայաստանի զինուժի մասնակցության համար:

Ջեյմս Ափփաթուրայը բարձր է գնահատել ՀՀ նախագահի նախաձեռնողական քայլերը` ուղղված ինչպես հարևան երկրների հետ քաղաքական հարաբերությունների կարգավորմանն, այնպես էլ երկրի շարունակական բարեփոխումների իրականացմանը:

Զրուցակիցները քննարկել են օրեր առաջ տեղի ունեցած կազանյան հանդիպման արդյունքները, մտքեր փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---