Երևանում աշխատանքն է սկսել ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հանձնաժողովը

Երևանում աշխատանքն է սկսել ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հանձնաժողովը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը համագործակցության ողջ ընթացքում Հայաստանի լավագույն գործընկերն է եղել տեղի ժողովրդավարության զարգացման ճանապարհին, ասել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` ելույթ ունենալով հունիսի 29-ին Երևանում մեկնարկած կոնգրեսի արդի հարցերով հանձնաժողովի նիստում: Նա նշել է, որ 2011-ը Հայաստանի համար տեղական ինքնակառավարման մարմինների տարի է, քանի որ հենց այս տարի հանրապետությունը նշում է անկախության 20-ամյակը, ՏԻՄ ստեղծման 15-ամյակը և ԵԽ-ին միանալու 10-ամյակը:

«Վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ ՏԻՄ համակարգը զգալի զարգացում է ապրել և դարձել Հայաստանում ժողովրդավարության հիմքերից մեկը` ուղղված համակարգի կատարելագործմանը և նրա ապակենտրոնացմանը»,- ասել է նախարարը: Արմեն Գևորգյանը նաև հավելել է, որ Հայաստանը լինելով ԵԽ անդամ, ողջունում է այն բարեփոխումները, որոնք իրագործում է այդ կառույցը, մասնավորապես, հանձնաժողովների թվի կրճատումը մինչև երեքի, իսկ դրանցից մեկի` Արդի հարցերով հանձնաժողովի նիստն առաջին անգամ ընթանում է Երևանում:

Իր հերթին Արդի հարցերով հանձնաժողովի նախագահ (հայկական պատվիրակության ղեկավար) Արմեն Երիցյանը նշել է, որ դա հեռանկարներ ունեցող լավ համագործակցություն է:

6  29.06.11 - Երրանում տեղի ունեցավ Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---