Ադրբեջանցի դոկտոր. Հայերը ադրբեջանցիների համար ամեն ինչի չափորոշիչն են և տիեզերքի կենտրոնը

PanARMENIAN.Net - Kultura.Az կայքում հայտնվել է Ադրբեջանի ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի դոկտոր Այդին Ալի-զադեի հոդվածը, որտեղ նա ադրբեջանցիներին ախտորոշում է «հայամանիա» հիվանդությունը: Ըստ նրա, ադրբեջանցիներն անում են այն, ինչ հայերը, իսկ եթե մի բան հայերը չեն անում, ապա դա իրենց մտքով չի էլ անցնում: Ալի-զադեն գտնում է, որ բոլոր մրցույթներին Ադրբեջանը մասնակցում է միայն հայերից առաջ անցնելու նպատակով: «Հայերը մեզ համար ամեն ինչի չափորոշիչն են և տիեզերքի կենտրոնը», գրում է Ալի-զադեն: Եթե Ադրբեջանը որևէ բան անում է վատ, ապա ուղղելու փոխարեն իրենք հայտարարում են, որ Հայաստանը ավելի վատ է դա անում: Եթե Հայաստանը լավ բան է անում, ապա նրանք հսկայական միջոցներ են ծախսում, որպեսզի հայերից առաջ անցնեն: «Գործը հասել է նրան, որ մեզ մոտ հրատարակվում են հայկական քրեական քրոնիկոնները, հետևում են հայկական ողջ քրեական կյանքը և դրա միջոցով հասկացնել են տալիս, որ մեր կրիմինալը ավելի լավն է, այն ավելի քիչ է և մարդասիրական», գրել է հեղինակը: Նա նաև հավելում է, որ եթե չլինեին հայերը, «բազմաթիվ մարդիկ անգործ կմնային, գրելու ոչինչ չէր լինի, չէր լինի գյուղատնտեսություն, արդյունաբերություն, ինքնաթիռներ չէին թռչի, բայց քանի որ հայերն ունեն այդ ամենը, ապա իրենք էլ պետք է ունենան և ավելի մեծ քանակով»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---