Վրաստանը ռուս սպային հեռակա կարգով 30 տարվա ազատազրկման է դատապարտել

PanARMENIAN.Net - Թբիլիսիի քաղաքային դատարանը վճիռ է կայացրել 15 մեղադրյալներին Վրաստանի տարածքում ահաբեկչությունների գործով, այդ թվում` ռուսական զինված ուժերի ներկայացուցիչ, սպա Եվգենի Բորիսովին: Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, Բորիսովն ու ևս 6 հոգի 30 տարվա ազատազրկման են դատապարտվել: Մեղադրյալներից մեկի` Մուխրան Ցխադայիայի համար գերագույն պատիժ է սահմանվել` անժամկետ ազատազրկում: Ընդ որում, Բորիսովն ու Ցխադայիան հեռակա կարգով են դատապարտվել:

Գործի նյութերի համաձայն, ռուս սպան, որը տեղակայված էր Աբխազիայի տարածքում, գործի այլ մասնակիցների հետ միասին 2009-2010թթ. դիվերսիաներ է մշակել Վրաստանի տարածքում, այդ թվում` պայթյունը Թբիլիսիում Լեյբորիստական կուսակցության գրասենյակի մոտ, որի արդյունքում մեկ կին էր զոհվել: Ռուսաստանը Բորիսովի հասցեին ուղղված մեղադրանքները մտացածին է անվանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---