30 հունիսի 2011 - 10:25 AMT
Երևանում բացվելու է Գայանե Խաչատուրյանի մասին պատմող լուսանկարչական ցուցահանդես

Հուլիսի 1-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվելու է վրացահայ հայտնի նկարչուհի Գայանե Խաչատուրյանի հիշատակին նվիրված ցուցահանդես: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց թանգարանի աշխատողներից մեկը, ցուցահանդեսը ներկայացնելու է նկարչուհու մասին պատմող լուսանկարներ, որոնք տարբեր լուսանկարիչների աշխատանքներ են: Բացի դրանից, ցուցահանդեսին կներկայացվեն Խաչատուրյանի մի քանի գրաֆիկական աշխատանքներ:

Գայանե Լևոնի Խաչատրյանը (1942-2009) թթ. ողջ կյանքն անցկացրել է Թբիլիսիում: Շուրջ 700 գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների հեղինակ է: Նկարչուհին իր ողջ կյանքում ապրել է աղքատության մեջ, ունեցած գումարով էլ օգնել է Թբիլիսիի հայկական թատրոնին: Այժմ նրա կտավները վաճառվում են 30.000 ԱՄՆ դոլարից ոչ պակաս:

Գայանե Խաչատուրյանը մահացել է 2009-ի մայիսի 1-ին Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: Նրա աճյունը հանգչում է Թբիլիսիում Հայ գրողների և հասարակական գործիչների` Խոջիվանքի պանթեոնում: