Կիոկուշին-կան կարատե-դո Եվրոպայի ուսումնամարզական հավաքը տեղի կունենա Ծաղկաձորում

PanARMENIAN.Net - Կիոկուշին-կան կարատե-դո համահայկական Ֆեդերացիան Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի անմիջական աջակցությամբ Եվրոպայի VI ուսումնամարզական հավաքը կանցկացնի հուլիսի 5-9-ը Ծաղկաձորում:

Մարզահավաքն իրականացնելու են Ճապոնիայից հրավիրված պատվիրակության անդամները` համաշխարային ֆեդերացիայի նախագահ Խացուո Ռոյաման (սև գոտի, 9-րդ դան), համաշխարային ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Օկաձակի Հիրոտոն (սև գոտի, 7-րդ դան), կարատեի աշխարhի չեմպիոն, միջազգային կարգի վարպետ Իսիդզիմա Մասախիդեն (սև գոտի, 5-րդ դան), ինչպես նաև հյուրեր արտերկրից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---