Չինաստանում շարունակում են արգելափակել սոցիալական ցանցերը, այս անգամ հերթը նորաստեղծ Google +-ինն է

Չինաստանում շարունակում են արգելափակել սոցիալական ցանցերը, այս անգամ հերթը նորաստեղծ Google +-ինն է

PanARMENIAN.Net - Google նորաստեղծ սոցիալական ցանցը Չինաստանում ակտիվ եղավ ընդամենը 1 օր։ Այս մասին հաղորդում է Geek.com-ը։ Չինական իշխանությունները չեն դադարում հերթով արգելափակել Google-ի ցանկացած արտադրանք։

Google+ -ին միանալու համար անհրաժեշտ է հրավեր ստանալ, բայց բոլոր մարդիկ դժվար թե կարողանան միանգամից հայտնվել ցանցում։ Չնայած այս փաստին, միևնույն է, Չինաստանի իշխանությունները խիստ են և ժամանակ չեն խնայում, երբ հարցը վերաբերում է ամերիկյան սոցիալական մեդիաներին։ Այն, ինչ նրանց վերահսկման տակ չէ, ենթակա է արգելափակման։ Չինաստանի կառավարությունը համարում է, որ Google-ն օգտագործվում է որպես «քաղաքական գործիք»։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---