30 հունիսի 2011 - 15:24 AMT
Հայաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով հուլիսի 1-ին պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա:

Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի, վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյուևի հետ, կայցելի Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Ուկրաինայի նախագահների համատեղ մամուլի ասուլիս, որտեղ երկու երկրների ղեկավարները կամփոփեն հանդիպման արդյունքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: