Հայաստանի ՊՆ: Հայակական զինված ուժերը չեն վիրավորել ադրբեջանցի զինծառայողի

Հայաստանի ՊՆ: Հայակական զինված ուժերը չեն վիրավորել ադրբեջանցի զինծառայողի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն տեղեկությունը, թե իբր հայկական զինված ուժերի կրակի հետևանքով Նախիջևանի հատվածում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի հայկական զինված ուժերի կրակից Նախիջևանի հատվածում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

«Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Իսկ ադրբեջանական կողմի համար հրադադարի խախտումներով իրավիճակը սրելու փորձերը դարձել են ամենօրյա գործունեություն. օրինակ, միայն հունիսի 29-ին Ադրբեջանը հրադադարը խախտել է 29 անգամ, այդ թվում` դիպուկահար զինատեսակից 5 անգամ:

Եթե ադրբեջանական կողմում իսկապես զինծառայող է վիրավորվել, ապա դա կարող է լինել ինքնավնասման կամ զինծառայողների միջև անհանդուրժողականության հետևանք: Եթե ադրբեջանական կողմը այլ փաստարկ ունի, ապա կարող է դիմել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար»,- հայտարարել է Կարապետյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---