30 հունիսի 2011 - 17:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Իսագուլյան. Հայաստանի հաջորդ քայլը բանակցային գործընթացում կլինի ԼՂՀ ներգրավելու փորձը

Հայաստանի հաջորդ քայլը բանակցային գործընթացում կլինի բանակցությունների ձևաչափը փոխելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունն ապահովելու փորձը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ազգային ժողովում Հայաստանի նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքով, Հայաստանի զիջումները ոչ մի կառուցողական արձագանք չստացան Ադրբեջանի կողմից: Իսագուլյանն ընդգծել է, որ քանի դեռ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին, բոլոր հանդիպումները, բանակցությունները, այցերը խորհրդատվական բնույթ են կրում: Դրանք լիարժեք կդառնան միայն այն ժամանակ, երբ ԼՂՀ-ն բանակցությունների լիարժեք մասնակից դառնա:

ՖՈՏՈՇԱՐՔ