Նիկոլ Փաշինյան. ՀՀ նախագահի ելույթը ԵԽԽՎ-ում ամենախայտառակներից մեկն էր ՀՀ դիվանագիտական պատմության մեջ

Նիկոլ Փաշինյան. ՀՀ նախագահի ելույթը ԵԽԽՎ-ում ամենախայտառակներից մեկն էր ՀՀ դիվանագիտական պատմության մեջ

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում հանդես եկավ Հայաստանի Երրորդ Հանրապետության դիվանագիտության պատմության մեջ ամենախայտառակ ելույթներից մեկով: Այդ մասին Ազատության հրապարակում ելույթ ունենալով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ` հայտնել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ԵԽԽՎ-ում նախքան Ադրբեջանի նախագահի հետ կազանյան հանդիպումը ՀՀ նախագահը նշում է, որ Ադրբեջանն ավելի պատրաստ է պատերազմին: Փաշինյանի կարծիքով, այդ հայտարարության պատճառով Իլհամ Ալիևն էլ ավելի խստացրեց իր դիրքորոշումը բանակցություններում:

Ինչպես նշել է Փաշինյանը, Սերժ Սարգսյանը պետք է ժողովրդի առջև պատասխան տա այդ հայտարարության համար: «Որտե՞ղ է հաղթական բանակն ու հաղթական ժողովուրդը»,- հռետորական հարց է ուղղել նա:

8  28.05.11 - Նիկոլ Փաշինյանը Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգել է Մարտի 1-ի զոհերի հիշատակը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---