ՀԱԿ-ն իշխանություններին ժամանակ է տալիս երկխոսության հարցում կողմնորոշվելու համար

ՀԱԿ-ն իշխանություններին ժամանակ է տալիս երկխոսության հարցում կողմնորոշվելու համար

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը մտադիր է կոնկրետ ժամանակ տալ Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք կողմնորոշվեն երկխոսության հարցում և կատարաեն ընդդիմության պահանջները: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում` Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Դա շատ կարճ ժամանակ է լինելու»,- ճշտել է Զուրաբյանը: Նրա խոսքով, դրանից հետո ժողովուրդը կհավաքվի և փողոցում կմնա այնքան ժամանակ, մինչև որ իշխանությունները հրաժարական տան: Զուրաբյանը վստահ է, որ երկրի ղեկավարությունը սպառել է բոլոր ներքին ու արտաքին ռեսուրները իշխանությունը պահպանելու համար և հասկանում է, որ միակ հնարավորությունը հեղափոխությունից կամ սոցիալական բունտից խուսափելու համար ՀԱԿ-ի հետ բանակցություններն են և երկրում օրինական իշխանության հաստատումը:

Ինչպես հայտնել է Զուրաբյանը, ՀԱԿ-ը պատրանքներով չի ապրում և հասկանում է, որ իշխանությունները ցանկություն ունեն ձգելու ժամանակը և թուլացնելու ՀԱԿ-ին, որպեսզի չկատարեն վերջինիս պահանջները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---