1 հուլիսի 2011 - 11:29 AMT
Լեհաստանը Հունգարիայից ընդունեց Եվրամիության նախագահությունը

Լեհաստանն այսօրվանից կզբաղեցնի Եվրոպական միության նախագահի պաշտոնը: Լեհաստանի նախագահությունը ԵՄ կտևի կես տարի` մինչև 2011-ի դեկտեմբերի 31: Նրա գերակայությունները կլինեն եվրաինտեգրումը, «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, տնտեսական աճը, Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը և ԵՄ բյուջետային համակարգի բարեփոխումները:

Հունիսին ԵՄ նախատեսում է ավարտել առանձին պետությունների բանակցությունները Խորվաթիայի հետ վերջինիս ԵՄ անդամակցելու շրջանակներում բանակցությունների չորս գլուխների շուրջ: 2011-ի աշնանը Վարշավայում նախատեսվում է անցկացնել «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ-երկրների գագաթնաժողովը, որի նախաձեռնողը Շվեդիան և Լեհաստանն են: «Արևելյան գործընկերություն» նախագիծը նախատեսում է ԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցում հետխորհրդային տարածքի 6 պետությունների հետ` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի:

Հուլիսի 1-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիսավոր կերպով լեհ վարչապետին կհանձնի ԵՄ նախագահությունը, հաղորդում է ՌՒԱ Նովոստին: