Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միությունում այսօրվանից ամբողջությամբ հանվում է ներքին հսկողությունը, հաղորդում է svobodanews.ru կայքը: Հիմա երեք երկրների մաքսավորները փոխանակվելու են ապրանքների մասին հիմնական տեղեկություններով, որոնք ձևակերպվում են նրանց տարածքում: Մաքսային հսկողությունն իրականացվելու է միայն միության արտաքին սահմաններին:
Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միություն ձևավորելու մասին պայմանագիրը ստորագրվել է 2007-ի հոկտեմբերին, այնուհետև մշակվել է ընդհանուր Մաքսային օրենսգիրք, որն ուժի մեջ է մտել անցյալ տարվա հուլիսին: