Twitter-ի օրական tweet-ները հավասար են 10 միլիոն էջանոց գրքի

Twitter-ի օրական tweet-ները հավասար են 10 միլիոն էջանոց գրքի

PanARMENIAN.Net - Twitter միկրոբլոգային սոցիալական ցանցում 2011-ի առաջին կիսամյակի տվյալներով օրական գրանցվում է 200 միլիոն գրառում։ Այս մասին Twitter-ը հայտնում է իր պաշտոնական բլոգում։

Գրառումների աճի զարգացումը կարելի է ճիշտ պատկերացնել՝ համեմատելով 2009-ի հունվարի տվյալների հետ։ Ըստ այդ տվյալների՝ օգտագործողներն օրական 2 միլիոն գրառում էին կատարում, իսկ մի տարի հետո՝ 2010-ին, օրական արդեն 65 միլիոն գրառում։

Հասկանալու համար, թե որքան է 200 միլիոն գրառումն օրական, Twitter -ը կատարել է համեմատություն։ Ինչպես գրում է Twitter բլոգը, օրական 200 միլիոն գրառումները հավասար են 10 միլիոն էջանոց գրքի կամ էլ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի 8163 օրինակի։ Նման ծավալի տեքստեր կարդալը մարդուց պահանջում է 31 տարի։ 200 միլիոն գրառումը հավասար է 1470 ոտնաչափ բարձրության՝ հատակից մինչև գագաթ աշխարհի երկրորդ ամենաբարձր կառույցին՝ Թայվանի Թայպեյի կոչվող 101 հարկանի և 509 մետրանոց շենքին։

Ամեն հինգ օրում միլիարդ գրառումներ են հայտնվում Twitter-ում։ Մարդիկ գրում են ամեն ինչի մասին։ 2011-ի առաջին կիսամյակին ամենաշատ անդրադարձն են ստացել հետևյալ թեմաները՝ խոզի գրիպ, Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարակ, Եգիպտոսի մայրաքաղաք, աղոթենք Ճապոնիայի համար, Չեռնոբիլ, Լիբիա, Ֆուկուսիմա, Վիլիամ և Քեյթ, Քադաֆի։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---