Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների ծավալն ընթացիկ տարում սկսել է աճել մեծ տեմպերով

Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների ծավալն ընթացիկ տարում սկսել է աճել մեծ տեմպերով

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել ֆակտորինգային գործառնությունները ֆինանսական շուկայում: Միայն ընթացիկ տարվա I կիսամյակում ֆակտորինգի գործարքներից օգտված հաճախորդների թվաքանակն Ամերիաբանկում աճել է 47 %-ով:

Ֆակտորինգով Ամերիաբանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալը ընթացիկ տարվա I կիսամյակի արդյունքներով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 32%-ով իսկ ընթացիկ տարվա II եռամսյակում I եռամսյակի համեմատությամբ Ամերիաբանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալի աճը կազմել է 47 %: Ընդ որում, ֆակտորինգով ֆինանսավորված գործարքների ծավալը ընթացիկ տարվա I կիսամյակի արդյունքներով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 32%-ով, իսկ ընթացիկ տարվա II եռամսյակում I եռամսյակի համեմատությամբ այդ ծավալն աճել է 48 %:

Ամերիաբանկը, սկսած 2010թ. նոյեմբեր ամսից, ստանդարտ ֆակտորինգային ֆինանսավորմանը զուգահեռ հաճախորդներին առաջարկել է դասական ֆակտորինգ /առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգային ֆինանսավորում/, համաձայն որի Բանկը ձեռք բերելով իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները` վճարում է մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը: Փաստենք, որ այդ ընկերությունների ցանկը շարունակ համալրվում է, իսկ ցանկին կարելի է ծանոթանալ բանկի կայքում:

Առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալն ընթացիկ տարում սկսել է աճել մեծ տեմպերով, այսպես` եթե տարվա սկզբին ֆակտորինգային գործարքների ընդամենը 6%-ն էր բաժին ընկնում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքներին, ապա ընթացիկ տարվա I կիսամյակի արդյունքներով այն հասնում է 34%-ի: Ընթացիկ տարվա II եռամսյակում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքների ծավալը I եռամսակի համեմատ աճել է 11 անգամ:

Ֆակտորինգային ֆինանսավորումն ունի մի շարք առավելություններ. այն մատակարարին ընձեռում է վաճառքի ծավալների մեծացման հնարավորություն` գնորդի կողմից վճարումների ուշացման և չվճարման ռիսկերը Բանկին փոխանցելու միջոցով, մատակարարը ստանում է դեբիտորական պարտավորության հավաքագրման և կառավարման հնարավորություն, նա նաև հնարավորություն ունի ապրանքը/ծառայությունը գնորդին մատակարարելուց հետո վճարումը Բանկից ստանալ անմիջապես` չսպասելով գնորդի վերջնահաշվարկի ժամկետներին: Միաժամանակ գնորդ կազմակերպությունը ստանում է վճարման ժամկետի միջինում մինչև 4 ամիս հետաձգման հնարավորություն, որի շնորհիվ մեծանում են գնումների ծավալները, նվազագույնի են հասնում պատվիրված ապրանքի/ծառայության մատակարարման ուշացումները և անորակ ապրանքի ստացման ռիսկը, արագանում է միջոցների շրջանառելիությունը:

Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով համագործակցում է մեծածախ առևտրով զբաղվող բոլոր ցանցերի, խոշոր արդյունաբերական և հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ` առաջարկելով յուրաքանչյուր հաճախորդին անհատական ֆակտորինգային համագործակցության սխեմա:

Ամերիաբանկը 2011թ. II կիսամյակում շարունակելու է ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների մասով` առաջարկելով իր հաճախորդներին ֆակտորինգի նոր տեսակներ, զարգացնելով միջազգային ֆակտորինգային գործարքները և ընդլայնելով ֆինանսավորվող ոլորտների ցանկը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---