Իրանը կրկին իր ծառայություններն է առաջարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում 2 հուլիսի 2011 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Իրանը կարող է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: Նրա խոսքով, մեծ երկրները մտածում են միայն իրենց շահերի մասին և ղարաբաղյան հիմնախնդրի լուծման փոխարեն սեփական խաղն են վարում հանուն իրենց շահերի: Իրանական խորհրդարանի խոսնակը նշել է նաև, որ միջազգային խաղաղապահական ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի կբարդացնի խնդիրը: «Մենք չպետք է ջանանք ընտրել հակամարտության կարգավորման վատագույն ճանապարհը, այս խնդրի լուծման համար կան շատ ավելի տրամաբանական ճանապարհներ: Ավելի տրանաբանական կլիներ, եթե կողմերը կոնսենսուսի հասնեին: Վատ չէր լինի նաև կողմերի միջև համաձայնության ձեռքբերումը տարածաշրջանի երկրների օգնությամբ»,- ասել է նա: «Որոշ մեծ երկրներ միջազգային կազմակերպությունները որպես գործիք են օգտագործում իրենց ձեռքում: Այդ իսկ պատճառով հայտնի չէ, թե ինչպիսին կլինի տարածաշրջանում միջազգային խաղաղապահական ուժերի տեղակայման ապագան: Եթե միջազգային կազմակերպություններն ու կառույցներն իսկապես անկախ լինեին և ինչ-որ մեկի ձեռքում խաղալիք չլինեին, խաղաղապահների տեղակայումը կարող էր հակամարտության կարգավորման ճանապարհներից մեկը դառնալ: Ներկա պահին մենք չենք տեսնում միջազգային կազմակերպությունների անկախությունը, և երբեմն այդ միջազգային ուժերն առավել բարդացնում են խնդիրը: Ուստի անհրաժեշտ է պայմաններ ստեղծել կարգավորման զանազան տարբերակներ օգտագործելու համար»,- ասել է Լարիջանին, հաղորդում է Տրենդը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |