Հայաստանը Հարավային Կովկասի առաջին երկրներից է, որտեղ ստեղծվեց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի մասնաճյուղ

Հայաստանը Հարավային Կովկասի առաջին երկրներից է, որտեղ ստեղծվեց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի մասնաճյուղ

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել հայ ոստիկանների հիմնադիր համագումար, որտեղ որոշում է ընդունվել Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայկական մասնաճյուղի ստեղծման մասին: Համագումարի պատվավոր հյուրերն էին ՄՈԱ ղեկավար Մայքլ Ադիսեուսը, համագումարի գլխավոր քարտուղար Ջորջ Կացարուպոլուսը, ինչպես նաև Համառուսական ոստիկանական ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Գանկինը: Ինչպես հայտնել է լրագրողներին ՄՈԱ հայկական մասնաճյուղի ղեկավար, միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության նախագահ Գրիգորի Սարգսյանը, հայկական մասնաճյուղը մտնելու է ՀՈԱ մեջ, սակայն սեպտեմբերին ՄՈԱ գագաթնաժողովում Հայաստանը ներկա է լինելու որպես դիտորդ, իսկ 2012-ի մայիսին Էյլատում (Իսրայել) կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու է ՄՈԱ-ում Հայաստանի լիիրավ անդամակցության հարցը: Սարգսյանի խոսքերով, Հայաստանը դառնալու է ՄՈԱ 63-րդ անդամը: Նա հավելել է, որ ՄՈԱ հայկական մասնաճյուղի անդամ է 125 ոստիկան:

4  02.07.11 - Միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ Մայքլ Ադիսեուսի, գլխավոր քարտուղար Ջորջ Կացառուպուլոսի և Ռուսաստանի Դաշնության ոստիկանական ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Գանկինի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---