Ալի Լարիջանի. ԱՄՆ-ը և Արևմուտքն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերածել են շոուի 2 հուլիսի 2011 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը և այլ արևմտյան երկրներն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերածել են քաղաքական շոուի: Այդ մասին Բաքվում մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: «Բանակցությունների էությունը չհասկանալու պատճառով ԱՄՆ և այլ արևմտյան երկրներ վերածել են դրանք քաղաքական շոուի: Մենք ողջունում ենք Իրանի և արևմտյան երկրների միջև բանակցությունները»,- ասել է Լարիջանին: Նրա խոսքերով, բանակցությունները պետք է անցկացվեն պայմաններում, որոնք ընդունել երկու կողմերը, իսկ ԱՄՆ օգտագործում է դրանք որպես գործիք սեփական նպատակներին հասնելու համար, հաղորդում է Trend-ը: Իրանի միջուկային ծրագիրն անհանգստություն է առաջացնում 2003-ից, երբ ՄԱԳԱՏԷ հայտնի դարձավ նրա գաղտնի գործունեության մասին: 2003-ի վերջին Իրանը ստորագրել է Ուրանի հարստացման շուրջ աշխատանքների կամավոր դադարեցման և երաշխիքների կիրառման համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը, սակայն ավելի ուշ վերադարձել է այդ գործունեությանը: Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները հաղորդել են, որ վերջին հինգ ամսում Իրանն ավելացրել է չհարստացված ուրանի պաշարները մինչև 3,61 տոննա: ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ հարստացված ուրանը կարող է օգտագործվել ռազմական միջուկային ծրագրում: Փորձագետները հայտարարում են, որ, եթե Իրանը կարողանա հարստացնել ուրանը, պահեստավորված քանակը կբավականացնի երկու միջուկային ռումբերի համար: Իրանի իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են հանել ուրանի միջուկները Բուշերում Ռուսաստանի կառուցած ատոմակայանից: Իրանը չի պարզաբանել նման մտադրության պատճառները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել 2011-ի հունվարին Ստամբուլում: ԵՄ միջազգային և քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի խոսքով, որը բանակցություններում ներկայացրել է «վեցնյակը» (ԱԽ 5 անդամներ` Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Գերմանիա) բանակցություններն անարդյունավետ են եղել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |