2001-ի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ ռազմական գործողությունների արդյունքում մահացել է առնվազն 225 հազար մարդ

2001-ի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ ռազմական գործողությունների արդյունքում մահացել է առնվազն 225 հազար մարդ

PanARMENIAN.Net - 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ ռազմական գործողությունների հետևանքով վախճանվել է առնվազն 225 հազար մարդ, այդ գործողություններն արժեցել են 3.7 տրիլիոն դոլար, հաղորդում է Agence France-Press-ը` մեջբերելով Բրաունի համալսարանի կողմից հրապարակված հետազոտությունները: Նետա Քրոուֆորդի և Քեթրին Լուտցի գլխավորությամբ հետազոտողներն ուսումնասիրել են Իրաքի, Աֆղանստանի պատերազմները և Պակիստանում հակաահաբեկչական քարոզարշավը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ամենազգույշ հաշվարկներով այդ պատերազմների զոհերի թիվը կազմում է 255 հազար, վիրավորների թիվը` 365 հազար»,- պնդում են հետազոտողները: Ամենաթանկը վճարել է քաղաքացիական հասարակությունը` 172 հազար զոհ (125 հազար իրաքցի, 56 հազար պակիստանցի և 12 հազար աֆղանացի): Մահացած գրոհայինների թիվը կազմում է 20-51 հազար: ԱՄՆ պատերազմների հետևանքով կյանքից հեռացել են 168 լրագրողներ և հումանիտար կազմակերպությունների 266 աշխատողներ: «Ահաբեկչության դեմ պատերազմի» արդյունքը դարձել է 7.8 մլն փախստականների առաջացումը: 3.7 տրիլիոն դոլար գումարն իր մեջ ներառում է ոչ միայն ռազմական բյուջեների ծախսերը, այլ նաև ահաբեկչության դեմ պայքարի լրացուցիչ ծախսերը, ԱՄՆ տարածքների պաշտպանությունը և այլն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---