ՀՀ Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովը քննարկել է ԵՊՀ ուսանողների խնդիրները 2 հուլիսի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին կայացել է Հայաստանի նախագահին առընթեր Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է ենթահանձնաժողովի մամլո քարտուղար Գոհար Գյումուշյանը, նիստի հյուրն է եղել Երևանի պետական համալսարանի Ուսխորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը: Հանդիպման նպատակն էր երևան հանել ԵՊՀ ուսանողներին հուզող խնդիրները: Նիստի ընթացքում Ցոլակ Հակոբյանն առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք, նրա կարծիքով, շուտափույթ լուծման կարիք ունեն: Առաջին հերթին, նշվել է կոռուպցիայի խնդիրը, ինչն, իհարկե, անմիջականորեն ազդում է կրթության որակի վրա: Եվս մեկ խնդիր է երիտասարդության համար իրավական դաշտի բացակայությունը, այսինքն չկան օրենքներ երիտասարդության մասին կամ օրենք ուսխորհուրդների իրավաբանական կարգավիճակի հաստատման մասին: Հաջորդ հանդիպումը կայանալու է հուլիսի 5-ին այլ բուհերի ներկայացուցիչների հետ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |