Նամակ ՄԱԿ-ին. Բաքուն կրկին մեղքը բարդում է ուրիշների վրա

Նամակ ՄԱԿ-ին. Բաքուն կրկին մեղքը բարդում է ուրիշների վրա

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Աղշին Մեխիևը ՄԱԿ ԱԽ և կառույցի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղարկել է ոչ ավել, ոչ պակաս 10-էջանոց բողոք Հայաստանի և Ղարաբաղի վերաբերյալ: Իր նամակում Մեխտիևը փորձել է Հայաստանի և Ղարաբաղի վրա գցել հրադադարի մշտական խախտումների համար մեղքը, ինչպես նաև խաղաղ գյուղերի գնդակոծությունը: Միայն վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են 200 անգամ: Ավելին, ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ում էր հասցեագրված Դովիլի հայտարարության նախազգուշացումն ուժ կիրառելու անթույլատրելիության մասին: «Դրա կրկնակի կիրառումը ոչ միայն նոր փորձություններ կբերի, այլ նաև կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կոչ ենք անում կողմերին բնակչությանը պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,- Դովիլի հայտարարությունում նշել են Դմիտրի Մեդվեդևը, Նիկոլյա Սարկոզին և Բարաք Օբաման:

Բացի դրանից, Ադրբեջանի ներկայացուցիչը մեղադրում է հայկական կողմին նրանում, որ այն «փորձում է համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել հիմնական խնդրից»: Պետք է ենթադրել, որ խոսքը գնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որին ողջ ուժերով ադրբեջանական իշխանությունները փորձում են խոչընդոտել, որը նրանց համար հղի է հենց այդ իշխանության կորստով: Այս սխեմայի մեջ բավական տրամաբանական մտավ Կազանի հանդիպման ձախողումը, որի հետ շատերը կապում էին դրական կամ բացասական, բայց բավական որոշակի սպասումներ: Հատկապես նույն Դովիլի հայտարարության ֆոնի վրա, որտեղ Նեդվեդևը, Սարկոզին և Օբաման պահանջել են լուծել ղարաբաղյան հիմնահարցը, Հայաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում և Եվրոպայում կարծիքներ են հնչել, որ Կազանում անպայման ստորագրվելու է որոշակի փաստաթուղթ: Այդ կարծիքները հաստատում էին Սարկոզիի և Օբամայի հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման նախաշեմին: Սակայն վերջին պահին Բաքուն որոշեց հանդես գալ 10 նոր առաջարկներով` դրանով հանդերձ հողին հավասարեցնելով գերտերությունների բոլոր պահանջները և կոչերը: Մեխտիևի նամակի ևս մեկ թեմա են դարձել ադրբեջանական կողմի մշտական խոսակցությունները «Ադրբեջանին Ղարաբաղի պատմական պատկանելության մասին»: «Լեռնային Ղարաբաղը ողջ պատմության ընթացքում եղել է Ադրբեջանի անբաժանելի մասը», գրում է Մեխտիևը, «մոռանալով» այն մասին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց իրեն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության, ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդը: Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին սահմանդրական ակտի 2-րդ հոդվածում ասվում է. «Ադրբեջանական Հանրապետությունը 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետության իրավահաջորդն է»: Իսկ Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության 94 տոկոսը հայեր էին, ՌԿԿ (բ) ԿԿ Կավբյուրոյի 1921թ. որոշմամբ ընդգրկվեց Ադրբեջանի կազմում որպես ինքնավարություն:

Այսպիսով, դատելով Մեխտիևի նամակից, պաշտոնական Բաքուն շարունակում է ոչ միայն սեփական ժողովրդին, այլ նաև միջազգային հանրությանն ապատեղատվություն տալու և ապակողմնորոշելու փորձերը` ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծումը թույլ չտալու համար, որն ադրբեջանական իշխանություններին մեծ դիվիդենտներ է բերում և, ամենագլխավորը, վաղվա օրվա մեջ վստահություն: Սակայն, հազիվ թե Ադրբեջանին հաջողվի N քանակության տարիներ մոլորության մատնել ողջ աշխարհին` առանց իր համար ողբալի հետևանքների:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
Հղումներ թեմայով.
Արցախի Հանրապետություն
14  Արցախ. Ազատագրված տարածքներ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---