3 հուլիսի 2011 - 15:54 AMT
Բելգիան կրկնակի կկրճատի զորախումբն Աֆղանստանում

Բելգիայի կառավարությունը հավանություն է տվել 2012 թվականի ընթացքում Աֆղանստանում զորախմբի կրկնակի կրճատմանը, հաղորդում են բելգիական լրատվամիջոցները:

Խոսքը գնում է «2012 թվականի ընթացքում ողջ զորախումբը դուրս բերելու մասին, որից 325 զինծառայողներ 2003 թվականից ապահովում են Քաբուլի օդանավակայանի պաշտպանությունը»:

Ներկայումս Աֆղանստաում 580 բելգիական զինվորական կա: Բացի Քաբուլից Բելգիայի ԶՈՒ զինծառայողները բաշխված են Քանդագար գավառում, որտեղ գործարկված են վեց բելգիական F-16 կործանիչներ, ինչպես նաև Քունդուզ գավառում: