3 հուլիսի 2011 - 16:13 AMT
Ամերիկյան զորքերը կարող են մնալ Իրաքում ևս մեկ տարի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դեռևս պատրաստ է ամերիկյան զորքերն Իրաքում թողնել հաջորդ տարի, եթե նման խնդրանք առաջադրվի: Այդ մասին հաղորդել է Իրաքում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆֆրին, գրում է ՌԲԿ-ն:

Նա նշել է, որ նման վճռականություն առկա է, անգամ չնայած շիիթական մարտիկների կողմից զինծառայողների վրա հարձակումների թվի աճին, հաղորդում է Associated Press-ը:

Նրա խոսքով, Վաշինգտոնն առայժմ ոչ մի վերջնական որոշում չի կայացրել: Ջեֆֆրին վստահ է, որ հարձակումների հիմնական օբյեկտը շարունակում են մնալ ԱՄՆ զինծառայողները, սակայն եթե նրանք հեռանան, հարձակումների կենթարկվեն Իրաքի քաղաքացիները:

Միայն 2011թ. հունիսին Իրաքում 55 ամերիկյան զինծառայող է զոհվել: