Facebook-ն ու Skype-ը համատեղ կգործարկեն վիդեոչատը

Facebook-ն ու Skype-ը համատեղ կգործարկեն վիդեոչատը

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցը Skype ծառայության հետ համատեղ կգործարկի վիդեոչատի ֆունկցիան: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, նման նախագիծն ու ծառայությունների փոխինտեգրացիան կարող է ուրախացնել Microsoft ընկերությանը, որը Facebook-ի և Skype-ի բաժնետերն է:

Ավելի վաղ այս շաբաթ Facebook-ի ստեղծող Մարկ Ցուկերբերգը համառոտ ներկայացրեց սոցիալական ցանցի նոր, «ցնցող» ֆունկցիան: Facebook-ի նոր հնարավորությունների մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 6-ին Սիեթլում կայանալիք մամլո ասուլիսում: Ինչպես պնդում են TechCrunch-ի տեղեկացված աղբյուրները, առայժմ պարզ չէ` արդյոք այդ ֆունկցիան հասանելի կլինի սոցիալական ցանցի բոլոր բաժանորդներին, թե միայն նրանց, ովքեր արդեն գրանցված են Skype-ում, նշում է TechCrunch-ը:

Facebook-ն ու Skype-ն արդեն ունեն համատեղ նախագծերի փորձ: Ավելի վաղ Skype-ը գործարկել էր ծրագրի նոր տարբերակը, որն ինտեգրվել էր Facebook սոցիալական ցանցի հետ:

Եթե ընկերությունները գործարկեն համատեղ վիդեոչատը, դա կկարողանա զգալիորեն ավելացնել Skype ծառայությունից օգտվողների քանակը, որտեղ այսօրվա դրությամբ գրանցված է 170 միլիոն մարդ: Facebook-ում իր էջն ունի 750 միլիոն մարդ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---