Ռուսները կկարողանան Վրաստանի մուտքի արտոնագիր ստանալ Վերին Լարս ՀԱԿ-ի միջոցով

Ռուսները կկարողանան Վրաստանի մուտքի արտոնագիր ստանալ Վերին Լարս ՀԱԿ-ի միջոցով

PanARMENIAN.Net - Վերին Լարս Հսկիչ-անցագրային կետում (ՀԱԿ) Վրաստանի մուտքի արտոնագիր կարող են ստանալ Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիները: Ինչպես հայտնել է Վրաստանի ՆԳՆ վարչակազմի ղեկավար Շոթա Խիզանիշվիլին, մինչև վերջերս Լարս ՀԱԿ-ում արտոնագիր կարող էին ստանալ միայն ՌԴ այն քաղաքացիները, որոնք բնակվում էին Հյուսիսային Կովկասում:

Նրա խոսքով, Վրաստանի իշխանությունների որոշմամբ, Ռուսաստանի մյուս քաղաքացիների համար սահմանափակումները վերացվել են, և այժմ Լարս ՀԱԿ-ում օրենքի շրջանակում ՌԴ ցանկացած քաղաքացի կկարողանա վրացական արտոնագիր ստանալ, հաղորդում է Գրուզիա Օնլայնը:

Վրաստանի խորհրդարանը 2008 թ-ի օգոստոսի 28-ին քվեարկեց ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու օգտին. Դրանից հետո դիվանագիտական հարաբերություններ երկու երկրների միջև իրականացվում են Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան և Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---