3 հուլիսի 2011 - 17:10 AMT
Հուլիսի 3-ին երևանցիները գրքերով կփոխանակվեն Կասկադի այգում

Հուլիսի 3-ին` ժամը 18:30, Կասկադի այգում առաջին անգամ կանցկացվի «BookCrossing» միջազգային շարժման հայաստանյան մասնակիցների հանդիպում - «գրքափոխանակումը»: Բոլոր մասնակիցներն իրենց հետ կբերեն մեկական գիրք, որն իրենց համար հետաքրքիր է: Կազմակերպիչները կբաժանեն BookCrossing Armenia-ի տարբերանշանը և համապատասխան գրությունները, որոնք կփակցվեն գրքերի վրա: Այնուհետև բոլոր մասնակիցներն իրենց գրքի մեջ կգրեն իրենց անունն ու ազգանունը (ցանկության դեպքում` կոնտակտ. ինֆ.) և կփոխանակվեն:

«BookCrossing»-ը 2001թ. հիմնադել է ինտերնետային տեխնոլոգիաների մասնագետ Ռոն Խորնբեկերն է, որն այդ շարժմանն այլ կերպ անվանում է «գրքերի ազատում»: «BookCrossing»-ի գաղափարը կայանում է նրանում, որ մարդիկ թողնում են իրենց կարդացած գրքերը զբոսայգիներում կամ այլ հասարակական վայրերում, այն գտնում է մեկ այլ մարդ, որն էլ իր հերթին նույն ձևով «ազատում» է գիրքը այն կարդալուց հետո, և այդպես շարունակ գիրքը մեկնում է մի երկար շրջագայության:

«BookCrossing»-ը բավական հայտնի է Արևմուտքում, աստիճանաբար այն մեծ թափ է հավաքում նաև Հայաստանում: Արդեն մի քանի տասնյակ գրքեր պտտվում են Երևանում այս շարժման շնորհիվ և այդ գրքերի թիվն օրեցօր աճում է: