4 հուլիսի 2011 - 16:43 AMT
Թուրքիայի խորհրդարանում կընտրեն նոր խոսնակի

Թուրքիայի խորհրդարանում այսօր անցկացվելու են նոր խոսնակի ընտրություններ: Երկրի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն առաջադրել է Ջեմիլ Չիչեքի թեկնածությունը:

Չիչեքն այս պաշտոնում, ինչպես սպասվում է, ընտրվելու է երրորդ փուլի արդյունքում: Արդարադատության նախարար և վարչապետ Չիչեքի թեկնածությունը սատարում է նաև երկրի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը: Այս մասին փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:

Նշենք, որ Ջեմիլ Չիչեքն իր պաշտոնավարման տարիներին աչքի է ընկել հակահայ քաղաքականությամբ: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության փաստին ունեցած նրա մոտեցումներին, ապա ամիսներ առաջ Թուրքիայի փոխվարչապետը Նյու Յորքում հայտարարել էր, որ «Թուրքիան իր անցյալի հետ հաշվի նստելու կարիք չունի¦: §Մեր ճակատը բաց է, գլուխը՝ բարձր»,- հնչեցրել էր նա: