ԵԱՀԿ ԽՎ ռեսուրսը կարող է նպաստել հայ-թուրքական երկխոսության խթանմանը

ԵԱՀԿ ԽՎ ռեսուրսը կարող է նպաստել հայ-թուրքական երկխոսության խթանմանը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական երկխոսությունն առաջ մղելու և փոխվստահության անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու համար ավելի ճիշտ կլինի օգտագործել ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ռեսուրսը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:

Միևնույն ժամանակ Սաֆարյանն ասել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ի` Վիեննայում գումարված ձմեռային նստաշրջանում «հերթական քարոզչական ճակատամարտն» արձանագրվեց հայ, ադրբեջանցի և թուրք պատվիրակների միջև: «Կարծում եմ` նման գործելաոճն առանձնապես արդյունավետ չէ, որովհետև Խորհրդարանական Վեհաժողովի պատգամավորներն ավելորդ անգամ տհաճորեն լարվում էին` տեսնելով քարոզչական այդ անարդյունավետ փոխհրաձգությունը»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---