Google +-ը շուտով հասանելի կլինի iPhone-ների համար

Google +-ը շուտով հասանելի կլինի iPhone-ների համար

PanARMENIAN.Net - Google-ի նոր սոցիալական ցանցը՝ Google+-ը (G+) իր ստեղծած iOS համակարգի համար ծրագիրը տեղադրել է App Store-ում։ Այս մասին հայտարարել է Google-ի տեխնիկ Էրիկա Ջոյն իր G+-ում, գրում է Mashable-ը։

Հիմնվելով նախորդ փորձերի վրա՝ կարելի է կանխատեսել, որ App Store-ը ծրագիրը կհաստատի 2 շաբաթվա ընթացքում։

G+-ն արդեն ունի Android հեռախոսների համար ծրագիր։ Հասանելի է նաև բջջային վեբ տարբերակը։ G+ սոցիալական ցանցը դեռ beta (փորձնական) կարգավիճակով է աշխատում, ցանցին միանալու համար անհրաժեշտ է հրավեր ստանալ։ Google-ի բոլոր սոցիալական նախաձեռնությունները լավատեսորեն են ընդունվել, մնում է վերջինս ապացուցի, որ տարբերվելու է Facebook-ից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---