Գալուստ Սահակյան. Արտահերթ ընտրությունները ցանկացած երկրի համար չարիք են

Գալուստ Սահակյան. Արտահերթ ընտրությունները ցանկացած երկրի համար չարիք են

PanARMENIAN.Net - Իշխանություններն առաջարկում են ընդդիմությանը համագործակցել երկրում հերթական ընտրությունները լավագույնս անցկացնելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի պահանջը երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: «Արտահերթ ընտրությունները ցանկացած երկրի համար չարիք են»,- ասել է նա: Ինչ վերաբերվում է իշխանությունների անհապաղ հրաժարականը պահանջելու ՀԱԿ սպառնալիքին, եթե առաջիկա ամիսների ընթացքում չլուծվի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, Սահակյանը հեգնանքով նշել է, որ ՀԱԿ արդեն երեք տարի պահանջում է իշխանությունների հրաժարականը:

Հունիսի 30-ին տեղի ունեցած ՀԱԿ նիստում նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը ոչինչ չի կորցնի երկխոսության ձախողումից, այլ հակառակը` միգուցե նույնիսկ կշահի:

Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ կկորցնեն միայն իշխանությունները և ողջ հասարակությունը: ՀԱԿ-ի առաջնորդի խոսքով, երկխոսությունը պետք է ընթանա միայն գլխավոր հարցերի շուրջ, առաջին հերթին` արտահերթ ընտրությունների անցկացման և երկրում օրինական իշխանության հաստատման: Նա հայտնել է, որ եթե իշխանությունները պահանջները չկատարեն նաև այս անգամ, առաջիկայում ՀԱԿ-ը գործող նախագահի և կառավարության անհապաղ հրաժարականի պահանջ կներկայացնի: ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 1-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---