Facebook-ն արգելափակել է ընկերներին Google+ «արտահանելու» գործիքը

Facebook-ն արգելափակել է ընկերներին Google+ «արտահանելու» գործիքը

PanARMENIAN.Net - Facebook-ն արգելափակել է ընկերների կոնտակտային տվյալները արտահանելու գործիքը։ Այս մասին հայտարարել է Facebook-ի ծրագրավորողներից մեկը, գրում է CNET-ը։

«Այսօրվանից Facebook-ը ջնջելու է ընկերների էլ.փոստերի հասցեները ընկերների էջերից»,-ասել է Facebook Friend Exporter-ի ծրագրավորող Մուհամեդ Մանսուրը՝ հանդես գալով Chrome բրաուզերի այն հավելվածի դեմ, որը թույլ է տալիս ընկերների տվյալները վերցնել Facebook-ից։

Chrome բրաուզերի հավելվածը թույլ է տալիս վերցնել և միանգամից ուղարկել ընկերների էլ.հասցեները, ծննդյան տարեթվերը, հեռախոսի համարները և մի քանի այլ տվյալներ տեքստային ֆորմատով Gmail, ինչը ավելի է հեշտացնում Google account ունեցողներին ստեղծել իրենց ցանցը Google+ սոցիալական ցանցում։

Facebook-ի՝ արտահանելու (export) գործիքի արգելափակումը, ըստ երևույթին, արդյունավետ է։ Բազմաթիվ Facebook Friend Exporter-ի օգտագործողներ հաղորդագրություն են ստանում այն մասին, որ արտահանելու գործիքն ամբողջապես հասանելի չէ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---