ԶՀԿ գլխավոր քարտուղար. Հարավային Կովկասի բնակիչները գիտակցում են սահմանների բաց լինելու առավելությունները

ԶՀԿ գլխավոր քարտուղար. Հարավային Կովկասի բնակիչները գիտակցում են սահմանների բաց լինելու առավելությունները

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ պաշտոնական այցով գտնվում է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային, որին ուղեկցում է ՄԱԿ ԶՀԿ անդամ երկրների հետ հարաբերությունների և ծառայությունների գծով գործադիր տնօրեն Զոլտան Սոմոգիյը: Այցը ոչ միայն ծանուցողական, այլև հետազոտական բնույթ է կրում, քանի որ միջազգային կառույցը մտադիր է Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման ծրագիր իրականացնել: ՄԱԿ ԶՀԿ մասնագետները կայցելեն նաև հարևան Վրաստան, որպեսզի պարզեն տարածաշրջանային մակարդակով զբոսաշրջության զարգացման հնարավորությունները: Թալեբ Ռիֆային վստահ է, որ կգա ժամանակը, և տարածաշրջանի բնակիչները կգիտակցեն սահմանների բաց լինելու առավելությունները զբոսաշրջության զարգացման համատեքստում. հնարավոր կդառնա տեղափոխությունը Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Ադրբեջան: «Զբոսաշրջության արդյունաբերությունը կարելի է որպես ուժ օգտագործել կարևոր խնդիրների լուծման համար»,- ընդգծել է նա: Միաժամանակ գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ լավ տեղեկացված է այն խնդիրներից, որոնք Հայաստանն ունի իր հարևանների հետ, քանի որ «մենք Մարսի վրա չենք ապրում և չենք գերագնահատում առկա հնարավորությունները»:

Այնուամենայնիվ, Թալեբ Ռիֆային վստահ է, որ այդ ժամանակը կգա, քանի որ այդ մասին վկայում է միջազգային փորձը: Այս համատեքստում նա բերել է Բալկանների օրինակը` հավելելով, որ իրեն ուրախացնում է այն փաստը, որ այսօր Խորվաթիա հասնելու համար պետք չէ շրջանցել Սերբիան: Ավելին, ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը, ծնված լինելով Հորդանանում, իր մաշկի վրա է զգացել հակամարտությունների դժվարությունները, երբ «մենք չէինք կարողանում անցնել Հորդանան գետն ու հասնել Իսրայել»:

ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում կգտնվի մինչև հուլիսի 6-ը: Նա արդեն հանդիպել է երկրի նախագահի և վարչապետի հետ, այցելել մի շարք տեսարժան վայրեր, իսկ առաջիկա երկու օրերին նախատեսված են նրա հանդիպումները հայկական զբոսաշրջության արդյունաբերության ներկայացուցիչների հետ: .

7  05.07.11 - ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու ԶՀԿ-ը «Հարավկովկասյան տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման նախաձեռնության մասին» փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---