Angry Birds խաղի թռչունները «կնկարահանվեն» ֆիլմում

Angry Birds խաղի թռչունները «կնկարահանվեն» ֆիլմում

PanARMENIAN.Net - Angry Birds խաղը կդառնա ֆիլմ։ Այս մասին հաղորդում է Wired.co.uk-ը։ Ինչպես նրանք գրում են, Marvel ստուդիայի նախկին նախագահ Դավիթ Մեյսելը, ով դարձել է Angry Birds-ը ստեղծող Rovio ընկերության հատուկ խորհրդատու, ասել է, թե Angry Birds-ի ֆիլմ ստեղծելու լուրերն այնքան շատ էին պտտվում, իսկ այժմ այն իրականություն է։

Լուրերը դեռևս տարածվել էին հունիսի սկզբին, երբ Rovio ընկերությունը հայտարարել էր ֆիննական անիմացիոն ընկերության՝ Kombo-ի գնման մասին։

Rovio-ն վերջերս նաև ֆինանսավորվել էր 42 միլիոն դոլարով։ Rovio-ի գլխավոր տնօրեն Մայքլ Հեդը ասել է. «Մենք կառուցում ենք մեդիա ընկերություն և միշտ հետաքրքրված ենք եղել հաջողությունների հասնելու ժամանցի ոլորտում»։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---