Սփյուռքի նախարարը համոզված է, որ Հայաստանից արտագաղթը կրում է ժամանակավոր բնույթ

Սփյուռքի նախարարը համոզված է, որ Հայաստանից արտագաղթը կրում է ժամանակավոր բնույթ

PanARMENIAN.Net - Ցավոք սրտի, այսօր Հայաստանում նկատվում է արտագաղթի միտում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով, Հայաստանի արտագաղթի հիմնական պատճառը երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներն են: Սակայն Հրանուշ Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ դա կրում է ժամանակավոր բնույթ, և որ որոշակի աշխատանքներից հետո հայ միգրանտները կվերադառնան հայրենիք: Դրա հետ կապված` նա նշել է, որ անհրաժեշտ է որոշակի աշխատանքներ կատարել և օգտագործել հայկական սփյուռքի պոտենցիալը` միգրանտների հոսքը նվազեցնելու համար: Նախարարը նշել է, որ զգալիորեն ավելացել է հայրենադարձների հոսքը: Նրա խոսքով, սփյուռքի շատ ներկայացուցիչներ վերադառնում են հայրենիք մշտական բնակություն հաստատելու համար:

4  06.07.11 - Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---