Հայաստանն ու ՀԱՊԿ-ը մտադիր են ամրապնդել համագործակցությունը ռազմարդյունաբերական ոլորտում

Հայաստանն ու ՀԱՊԿ-ը մտադիր են ամրապնդել համագործակցությունը ռազմարդյունաբերական ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, որը Հայաստանում է գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խթանմանը, ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել թմրամիջոցների և թմրամոլության դեմ պայքարի խնդիրներին և այդ համատեքստում արդի մարտահրավերների դիմակայմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---