Կառավարությունում քննարկել են Աշտարակ-Թալին ճանապարհի երկշարքանի մասը քառաշարքի վերակառուցելու պայմանները

Կառավարությունում քննարկել են Աշտարակ-Թալին ճանապարհի երկշարքանի մասը քառաշարքի վերակառուցելու պայմանները

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մամլո ծառայությունը, օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի երկշարքանի երթևեկելի մասի քառաշարք երթևեկելի մասի վերակառուցման պայմանները:

Նիստում անդրադարձ է կատարվել նաև Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի վերակառուցման և Երևան-Արարատ ճանապարհահատվածի ճանապարհային անվտանգության բարելավման կապալառուի ձեռքբերման մրցույթի պայմաններին և կապալառուի հետ կնքվելիք պայմանագրի հատուկ պայմաններին:

Կառավարման խորհրդի անդամներն իրենց տեսակետներն ու դիտարկումներն են արտահայտել քննարկվող հարցի կապակցությամբ: Ընդհանուր առմամբ, հավանության արժանացնելով ներկայացված փաստաթուղթը` խորհուրդը որոշել է հիմք ընդունել այն մրցույթ հայտարարելու համար:

Մեկ այլ հարցով «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի քարտուղար է նշանակվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---