Կարեն Կարապետյանը և Վալենտինա Մատվիենկոն կքննարկեն Երևանի և Սանկտ Պետերբուրգի համագործակցության հարցերը

Կարեն Կարապետյանը և Վալենտինա Մատվիենկոն կքննարկեն Երևանի և Սանկտ Պետերբուրգի համագործակցության հարցերը

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով` 2011թ. հուլիսի 6-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ և բանակցություններ, որոնց շրջանակում կքննարկվեն Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Նախատեսվում է նաև Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագրի վավերացում։

Երևանի քաղաքաքապետի գլխավորած պատվիրակությունն այցի ընթացքում հանդիպումներ կունենա գործարար շրջանների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---