Հայաստանի Անշարժ գույքի պետական կադաստրը սկսել է ավելի լա՞վ աշխատել

Հայաստանի Անշարժ գույքի պետական կադաստրը սկսել է ավելի լա՞վ աշխատել

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 7-ին Հայաստանի կառավարության նիստը սկսել է երկրի քաղաքացիներին տրամադրվող պետական ծառայությունների դիտարկման արդյունքների հրապարակումից, որն անցկացվել է մի շարք նախարարական գերատեսչություններում: Մասնավորապես, նրա խոսքով, Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեում կառավարության որոշմամբ հեշտացվել են քաղաքացիների իրավունքների գրանցման ընթացակարգերը, որի արդյունքում չի պահանջվելու ունեցվածքի գնահատման տրամադրում երկրորդական գրանցումների ժամանակ: «Հաստատված հեշտացումների շնորհիվ մեկ ամսում 10 հազար քաղաքացիներ ազատվել են այդ ծախսերից»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով, տարեկան կտրվածքով շուրջ 120 հազար մարդ իրականացնելու է առքուվաճառքի գործարքներ առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, դիտարկման արդյունքները վկայում են այն մասին, որ Անշարժ գույքի պետական կադաստրի ծառայությունների որակը զգալիորեն բարելավվել է, կրճատվել են կոռուպցիոն ռիսկերը: «Վերջին երկու շաբաթում դիտարկման արդյունքները վկայում են այն մասին, որ մեր հասարակությունը սկսել է դրական գնահատել անշարժ գույքի կադաստրի ոլորտում կատարվող փոփոխությունները»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---