Հայաստանի կառավարութան որոշմամբ տեխզննում անցնելու կտրոններն անպայման պետք է ստանալ բանկերի միջոցով

Հայաստանի կառավարութան որոշմամբ տեխզննում անցնելու կտրոններն անպայման պետք է ստանալ բանկերի միջոցով

PanARMENIAN.Net - Տեխզննում անցնելու կտրոնները Հայաստանի քաղաքացիները ստանալու են բանկային համակարգի միջոցով, հուլիսի 7-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ֆինանսների նախարարությունն արդեն համապատասխան համաձայնագիր է ստորագրել Հայաստանի 7 առևտրային բանկերի հետ, որի շրջանակներում տրամադրվել է 70 000 կտրոն»,- հաղորդել է նա:

Վարչապետի կարծիքով, այդ գործառույթն ակտիվանալու է այս ամիս և գալիք երեք ամիսներին արձանագրվելու են իրական արձագանքներ քաղաքացիների կոմից: Այդ առումով վարչապետը կարևորել է, որպեսզի ֆինանսների նախարարությունը ձեռնամուխ լինի կառավարական որոշման լուսաբանմանը և իրազեկի քաղաքացիներին, թե ուր պետք է ներկայացնել դիմումը և ինչպես օգտվել նոր ծառայությունից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---