Հայ բժիշկները կարող են հետազոտել հիվանդներին Mobile-Health Solution ծրագրի միջոցով

Հայ բժիշկները կարող են հետազոտել հիվանդներին Mobile-Health Solution ծրագրի միջոցով

PanARMENIAN.Net - «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը և Երևանի պետական բժշկական համալսարանը բժիշկների երրորդ միջազգային համագումարի շրջանակներում հայտարարել են Mobile-Health Solution (Առողջապահության շարժական լուծումներ) փորձնական ծրագրի մեկնարկի մասին: Ինչպես հայտնել է լրագրողներին «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, այս ծրագիրը հնարավորություն է տալիս հիվանդներին բժշկական հետազոտություն անցնել տնային պայմաններում և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցի միջոցով ստացված արդյունքներն ուղարկել բժշկին հետագա ուսումնասիրման համար: «Mobile-Health Solution նորարարական ծրագրի հիմքում Ericsson ընկերության M-Health անլար (Wi-Fi) տեխնոլոգիան է»,- ասել է նա, հավելելով, որ նման փորձ արդեն կա արտասահմանում և «եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանում նույնպես կիրառվի այն»:

Նա հաղորդել է, որ ծրագրի փորձնական գործարկումը լինելու է սեպտեմբերին: Անդրադառնալով նրան, թե որ հիվանդանոցի բժիշկները կարող են առաջինն օգտագործել այդ ծրագիրը, Յիրիկյանն ասել է, որ ծրագիրն առաջինը գործարկվելու է ԵՊԲՀ փորձարարական կայանում: Նրա խոսքով, երիտասարդ ուսանողները պետք է ծանոթանան այդ ծրագրին, քանի որ նորարարական տեխնոլոգիաները երկրի ապագան են:

Բժիշկների երրորդ միջազգային համագումարի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

8  07.07.11 - Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Հայաստանի երրորդ միջազգային բժշկական համագումարի բացման արարողությունը
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---