Սփյուռքի 250 բժիշկներ Հայաստանում մասնակցում են Բժիշկների միջազգային համագումարին 7 հուլիսի 2011 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Երևանի պետական բժշկական համալսարանում բացվել է Բժիշկների երրորդ միջազգային համագումարը: Ինչպես հայտարարել է միջոցառման ընթացքում համագումարի նախագահ Դերենիկ Դումանյանը, միջոցառմանը մասնակցում են ավելի քան 600 բժիշկներ Հայաստանից, Արցախից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից: Նրա խոսքով, նրանցից միայն 250-ը հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են: «Պետք է նշել, որ առաջին անգամ մեր համագումարին մասնակցում է բժիշկների պատվիրակություն Ռուսաստանից»,- ասել է նա: Միաժամանակ Դումանյանը նշել է նման միջոցառումներին երիտասարդ բժիշկների մասնակցությունը: Նա հաղորդել է, որ միջոցառմանը մասնակցում են 24 երիտասարդ բժիշկներ աշխարհի տարբեր երկրներից: Դումանյանը նաև հաղորդել է, որ հուլիսի 7-9-ը համագումարի շրջանակներում ներկայացվելու են 179 գիտական զեկույցներ, որոնք ներառում են իրենց մեջ առողջապահության ավելի քան 20 ոլորտներ: Միաժամանակ Դումանյանը նշել է, որ այդ համագումարը յուրահատուկ է, քանի որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի շրջանակներում: Իր հերթին Armenian International Medical Committee նախագահ, դոկտոր Ավետիս Պողոսյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բժիշկների միջև ակտիվ համագործակցությունն է: Միաժամանակ նա նշել է, որ առողջապահության ոլորտն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում բավական բարձր մակարդակում է: Համագումարի վերջին օրը քննարկկվելու են Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-սփյուռք համատեղ ծրագրերը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |