ԵՄ կոչ է անում Երևանին և Բաքվին մինչև տարեվերջ համաձայնության հանգել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ

ԵՄ կոչ է անում Երևանին և Բաքվին մինչև տարեվերջ համաձայնության հանգել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ

PanARMENIAN.Net - Նախօրեին Եվրախորհրդարանում տեղի են ունեցել բուռն բանավեճեր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին: Եվրապատգամավորներին ներկայացնելով իրավիճակը` Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնային և կարևոր հարց է ԵՄ համար:

ԵՄ գերագույն ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել, որ Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվել է առանց շոշափելի արդյունքների` չնայած միջնորդների ջանքերին: Էշթոնի կարծիքով, Երևանը և Բաքուն չեն օգտագործել համաձայնության հասնելու լավ հնարավորությունը: Սակայն նա ողջունել է հակամարտության խաղաղ կարգավորման համար դիվանագիտական քայլերը շարունակելու կողմերի պատրաստակամությունը:

Նրա խոսքով, Եվրամիությունը Երևանից և Բաքվից ավելին է սպասում, մասնավորապես, առաջիկա ամիսների ընթացքում: Քեթրին Էշթոնը հույս է հայտնել, որ կողմերին հաջողվելու է մինչև տարեվերջ հասնել համաձայնության:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---