ՀԲ-ը միանգամայն իրական է համարում Հայաստանում 2011թ. արդյունքներով գնաճի 6,5 տոկոսանոց ցուցանիշը

ՀԲ-ը միանգամայն իրական է համարում Հայաստանում 2011թ. արդյունքներով գնաճի 6,5 տոկոսանոց ցուցանիշը

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի կողմից իրականացված ծրագրերի հաշվին 2011 թվականի արդյունքներով կհաջողվի գնաճի ցուցանիշը նվազեցնել մինչև 6,5 տոկոս նպատակային ցուցանիշը: Հուլիսի 7-ին Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ համատեղ մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Ապպին: «Համաշխարհային բանկն այդ ցուցանիշը միանգամայն իրական է համարում»,- ասել է նա:

Իսկ ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա, նրա կարծիքով, Հայաստանում 2011 թվականի արդյունքներով այդ ցուցանիշը կարող է 5 տոկոսի հասնել, եթե լուրջ արտաքին մարտահրավերներ չլինեն: Ժան-Միշել Ապպիի խոսքով, 2010 թվականին Հայաստանում ՀՆԱ 2,6 տոկոս աճ է գրանցվել, և դա թույլ է տալիս ընթացիկ տարում ցուցանիշի աճի հույս ունենալ: 2011թ. Հայաստանի բյուջեի համաձայն, ՀՆԱ աճը ծրագրված է 4,6 տոկոսի չափով, իսկ գնաճը` 4 տոկոս (±1,5 տոկոս):

5  07.07.11 -
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---