Beeline-ը ցանկանում է Երևանում անվճար Wi-Fi գոտիներ ստեղծել

Beeline-ը ցանկանում է Երևանում անվճար Wi-Fi գոտիներ ստեղծել

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է զվարճանքի և հանգստի երևանյան հաստատություններում Wi-Fi (անլար կապի) գոտիներ ստեղծելու ծրագրի մեկնարկի մասին:

Wi-Fi գոտիներ ստեղծել ցանկացող հյուրանոցներին, սրճարաններին, ռեստորաններին, ակումբներին և այլ ընկերություններին լայնաշերտ հասանելիության Hi-Line ծառայությունը և Wi-Fi մոդեմը կտրամադրվեն անվճար, առանց միացման վճարի և ամսավճարի: Տրամադրվող կապուղու թողունակությունը կախված կլինի ակնկալվող ծանրաբեռնվածությունից կամ այն տարածքից, որտեղ անհրաժեշտ է ծածկույթ ապահովել:

«Ինտերնետը դարձել է մեր կյանքի մի մաս և մենք գրեթե միշտ ունենք դրա կարիքը: Հանգստի վայրերում անվճար Wi-Fi գոտիների ստեղծումը` բնակչության ամենալայն շերտերի համար ինտերնետ-տեխնոլոգիաների հասանելիությանն ուղղված «ԱրմենՏել» ընկերության հերթական սոցիալական քայլն է», - նշեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Զվարճանքի և հանգստի հաստատությունում Wi-Fi գոտիներ կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասխան հայտ ներկայացնել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ: Հայտի քննարկումն իրականացվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---