ՀՀ ֆինանսների նախարար. Առաջիկա 3 տարիներին երկրում կայուն մակրոտնտեսական իրադրություն է սպասվում 7 հուլիսի 2011 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հուլիսի 7-ի նիստում հաստատել է ՀՀ 2012-2014 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որն ընդհանուր բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մասն է և կդառնա 2012 թ. պետբյուջեի նախագծի մշակման հիմքը: Ներկայացնելով փաստաթուղթը` Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ առաջիկա երեք տարվա ընթացքում կայուն մակրոտնտեսական իրադրություն է սպասվում, իսկ ՀՆԱ-ի տարեկան աճը կանխատեսվել է համապատասխանաբար` 4.2, 4.5 և 4.8 տոկոսի չափով: Այդ կապակցությամբ երկրի ֆինանսների նախարարը նշել է, որ միջնաժամկետ կանխատեսումների համար հիմք են հանդիսացել միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված համաշխարհային տնտեսության վերականգնման վերաբերյալ սպասումներն ու վերլուծությունները: ՀՀ 2012-2014 թվականների պետական բյուջեների եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար` 892.9 մլրդ դրամի, 979.8 մլրդ դրամի և 1,079.0 մլրդ դրամի չափով: ՀՀ 2012-2014 թվականների պետական բյուջեի ընդամենը եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 21.2-21.7 տոկոս: 2012-2014 թվականների բյուջետային մուտքերը ծրագրվել են` հարկեր/ՀՆԱ ցուցանիշի տարեկան աճը 0.3-0.4 տոկոս ապահովելու սկզբունքի հիման վրա: ՀՀ 2012-2014 թվականների պետական բյուջեների ծախսերի կանխատեսումներն են` համապատասխանաբար 1,025 մլրդ դրամ, 1,088 մլրդ դրամ, 1,197 մլրդ դրամ: ՀՀ 2012-2014 թվականների պետական բյուջեի ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 24.3-24.1 տոկոս: ՀՀ 2012-2014թթ պետական բյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2011 թվականի համար ծրագրավորված 3.9 տոկոսի դիմաց 2012-2014 թվականին աստիճանաբար կնվազի ՀՆԱ-ի 3.1-ից մինչև 2.4 տոկոս: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |