Մալայզիայի դեսպանը հանձնեց հավատարմագրերի պատճենը ՀՀ փոխարտգործնախարարին

Մալայզիայի դեսպանը հանձնեց հավատարմագրերի պատճենը ՀՀ փոխարտգործնախարարին

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ընդունեց Հայաստանում Մալայզիայի նորանշանակ դեսպան Զիանոլ Աբիդին Բին Օմարին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով հյուրին՝ փոխնախարար Ղազինյանը հաջողություններ մաղթեց նրան իր նոր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ ՀՀ-ում Մալայզիայի դեսպանի հավատարմագրումը կնպաստի հայ-մալայզիական կապերի խորացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց հետագա զարգացման համար:

Դեսպանըշնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հաստատմամբ, եւ իր նշանակումը այդ ցանկության վկայությունն է: Նա վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես, երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաեւ երկու երկրների մշտական ներկայացուցչությունների մակարդակով կանոնավոր շփումները:

Զրույցի ընթացքում փոխարտգործնախարարը եւ դեսպանն անդրադարձան նաեւ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցերի:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---